Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԳՆԱՀԱՏԱՆՔ՝ ՇՏԱՊՕԳՆՈՒԹՅԱՆ ԲՈՒԺԱԿԻՆ
04.06.2025

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը երեկ շնորհակալագիր է հանձնել Գորիսի ԲԿ-ի շտապօգնության բուժակ Արմեն Խաչատրյանին՝ մասնագիտական պարտականությունները մեծ պատասխանատվությամբ կատարելու, բարեխիղճ ու նվիրված աշխատանքի և արտակարգ իրավիճակում արդյունավետ գործելու համար։
Հունիսի 1-ին Հալիձորի ոլորաններում մարզպետը պատահմամբ ավտովթարի էր ականատես եղել և նկատել բուժօգնություն իրականացնելիս Ա․ Խաչատրյանի աշխատանքը։
Ռոբերտ Ղուկասյանը բժշկական կենտրոն այցի ընթացքում տեսակցել է նաև այս ավտովթարից տուժած քաղաքացիներին, հետաքրքրվել նրանց ապաքինման ընթացքով։