Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Գորիսեցի ըմբշամարտիկը՝ Եվրոպայի պատանեկան առաջնության փոխչեմպիոն
17.06.2025

Սյունիքի մարզպետի աշխատակազմի ենթակայության «Գորիսի տարածքային մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի սան 48 կգ քաշային (Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականի անդամ) Արտակ Աղաբեկյանը արծաթե մեդալ է նվաճել Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում անցկացված ըմբշամարտի մինչև 17 տարեկանների
Եվրոպայի առաջնությունում՝ կանգնելով պատվո հարթակի երկրորդ աստիճանին։
Մեկնարկում Ա․ Աղաբեկյանը 7:2 հաշվով առավելության է հասել Վրաստանի ներկայացուցչի նկատմամբ, քառորդ եզրափակիչում 10:0 հաշվով հաղթել է մոլդովացի ըմբիշին, իսկ կիսաեզրափակիչում 5:4 հաշվով հաղթանակ է տարել Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի (UWW) դրոշի ներքո հանդես եկող ըմբիշի նկատմամբ:
Եզրափակիչում նա 0:4 հաշվով զիջել է մրցակցին՝ բավարարվելով արծաթե մեդալով։