Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ՝ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՏԵՂՈՒՄ

19.06.2025

 Հայաստանում Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսը և Եվրամիության անդամ պետությունների մի խումբ դեսպաններ հունիսի 19-ից եռօրյա այցով Սյունիքում են։

Այցը «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության շրջանակներում է, ու նախատեսված են դրա միջոցով մինչ այժմ իրականացված ծրագրերի և ընթացիկ աշխատանքների դիտարկում ու քննարկում։
Այսօր պատվիրակության մասնակցությամբ Սյունիքի սահմանամերձ Տեղ համայնքում տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն՝ նվիրված արևային ֆոտովոլտային համակարգի գործարկմանը և ոռոգման ցանցի համար նախատեսված պոմպակայանի բացմանը, որին ներկա էին Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանը, խորհրդական Նվարդ Հարությունյանը։
Միջոցառման ընթացքում Նվարդ Հարությունյանը շնորհակալություն հայտնեց այս նախաձեռնությանը միացած բոլոր պետություններին։
Նա նշեց, որ Տեղը մարզի փոքր, բայց կայուն զարգացող համայնքներից է, որտեղ բազում ծրագրեր են իրականացվում թե՛ պետական, թե՛ համայնքային, թե՛ միջազգային ներդրումներով։
Ելույթ ունեցան նաև Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը, ՀՀ ԱԺ պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի փոխնախագահ Մերի Գալստյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան
Վասիլիս Մարագոսը, ՀՀ-ում Լիտվայի դեսպան Անդրիուս Պուլոկասը, Ավստրիական զարգացման գործակալության «R2D Սյունիք» ծրագրի ղեկավար Յարեկ Զարիխտան, Urban Foundation-ի և UNDP/GEF-ի ներկայացուցիչները։

Տեղ համայնքում 80 կՎտ/ժ հզորությամբ արևային վահանակային կայանի տեղադրումն իրականացվել է R2D Syunik՝ «Վերականգնում, դիմացկունություն, զարգացում Սյունիքի համար» նախագծի շրջանակներում, որը համաֆինանսավորվում է ԵՄ և Ավստրիայի զարգացման համագործակցության, իրականացվում՝ Ավստրիական զարգացման գործակալության կողմից։
</div>
		</div>
		<p><a href=← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-11 18:20:45