Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԽՐԱԽՈՒՍՎԵՑԻՆ ՀԱՂԹԱԾ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ
23.06.2025
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը երեկ հանդիպեց դպրոցական առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլում մրցանակային տեղեր նվաճած ու համադպրոցական գիտության փառատոնի եզրափակիչ փուլում հաղթած սյունեցի աշակերտներին՝ մարզի բոլոր համայնքներից։
Նրանք մարզպետից նաև դրամական խրախուսանք ստացան (44 հոգի):
Մարզպետը շնորհավորեց մարզի խելացիներին՝ նշելով, որ իրենց հաջողությունները ևս մեկ անգամ ապացուցում են՝ ամեն ինչի բանալին կրթությունն է։
«Կրթությունն է այն միակ ճանապարհը, որի միջոցով մարդ կարողանում է հասնել թե՛ անձնական հաջողությունների, թե՛ օգտակար լինել իր երկրին․ դուք մեր հպարտությունն եք», - ասաց Ռ․Ղուկասյանը։
Նշենք, որ Սյունիքից դպրոցականների օլիմպիադայի հանրապետական փուլին մասնակցելու իրավունք էր ստացել 74 աշակերտ, նրանցից 37-ը մրցանակի է արժանացել։
Պատանիները մարզի ղեկավարի հետ երկար, անկեղծ ու անմիջական զրույց ունեցան իրենց երազանքների, կրթության ու առօրյայի, հայացքների ու արժեհամակարգի, մեր կյանքին վերաբերող տարբեր թեմաների շուրջ։
«Չդադարե՛ք երազել, չդադարե՛ք սովորել, չդադարե՛ք մեծ նպատակներ սահմանել, քայլել ժամանակին համահունչ և հաղթող եք լինելու», - հրաժեշտից առաջ աշակերտներին դիմեց Ռոբերտ Ղուկասյանը։