Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԵՑԻ ՏՂԱՆԵՐԻՆ ԲԱՆԱԿ ԵՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՒՄ

24.06.2025

Սյունիքում մեկնարկել է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025թ․ ամառային զորակոչը։

Այսօր Գորիսում կայացավ զորակոչի առաջին հավաքը, և ՀՀ զինված ուժերում ծառայության ճանապարհեցին Գորիս, Տեղ ու Տաթև համայնքի նորակոչիկներին։
Օրվան նվիրված հանդիսավոր արարողության ժամանակ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի անունից ներկաներին ողջունեց մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը՝ խաղաղ ծառայություն ու բարի վերադարձ մաղթելով զորակոչիկներին։
«Մեծ պատիվ է գտնվել այստեղ ու նշել ձեզ հետ այս օրը, որովհետև այն ոչ միայն ձերն է, այլև ողջ հասարակությանը։ Համալրելով ՀՀ զինված ուժերը՝ հիշեք, որ այս երկու տարին ձեր նվերն է մեր հայրենիքին, ու այդ տարիների ամեն մի օրը պատիվ ունեք ներկայացնելու Սյունիքի մարզը», - մասնավորապես նշեց նա։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-01 15:11:28