Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԱՅՑ «ԱՊԱՀՈՎ» ԿԵՆՏՐՈՆ
27.06.2025

Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանն ու խորհրդական Նվարդ Հարությունյանն այսօր այցելել են «Ապահով» Քաջարանի երեխաների զարգացման համալիր կենտրոն։
Այն հիմնվել է «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության շնորհիվ ու ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Ներառում Հայաստան» ՀԿ-ի նախաձեռնությամբ՝ «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի «Գործընկերություն հանուն Սյունիքի․ բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի ենթադրամաշնորհի շրջանակում, որն իրականացվում է «Հայկական Կարիտաս» և «Վիննեթ Գորիս» զարգացման հիմնադրամի համագործակցությամբ։
Կենտրոնը սոցիալ-հոգեբանական, վարքային, լոգոպեդական, սոցիալ-հուզական ուսումնառության և կրթական ծառայություններ է ապահովում 1,5 - 18 տարեկանների համար: Կենտրոնում գործում է նաև ամառային դպրոց՝ անգլերենով և հայերենով:
Նարե Ղազարյանն ու Նվարդ Հարությունյանը ծանոթացել են «Ապահով»-ի աշխատանքին, պայմաններին ու մինչ այժմ գրանցած արդյունքներին, զրուցել երեխաների ու աշխատակիցների հետ։
Նրանք նաև նվերներ էի տարել, որ կօգտագործեն կենտրոնի երեխաները․ այս պահին 42 հոգի է հաճախում «Ապահով»։