Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀԻՇԵՑԻՆ ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾՆԵՐԻՆ․․․
29.06.2025

Հունիսի 29-ը Հայաստանում անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրն է։
Օրվան նվիրված միջոցառում էին կազմակերպել Սյունիքի մարզպետի աշխատակազմն ու Կապանի երկրագիտական թանգարանը, որին, հյուրերից բացի, մասնակցում էին նաև անհայտ ճակատագրով սյունեցի ազատամարտիկների հարազատները։
Մարզպետի աշխատակազմի կրթութան, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանի, թանգարանի տնօրեն Ալյոշա Հայրապետյանի, «Հանուն քաջաց և խաղաղության» ՀԿ նախագահ Զարինե Հակոբյանի, զինակից ընկերների ելույթները ընդմիջվում էին Կապանի թիվ 1 հիմնական դպրոցի սաների գեղարվեստական կատարումներով։
Մինչ թանգարանում կազմակերպված ցերեկույթը Կապանի Բաղաբուրջի հուշահամալիրում ծաղիկներ դրվեցին անհայտ կորած զինվորի հիշատակին կանգնեցված հուշաքարին: