Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կապանցի և քաջարանցի նորակոչիկներին բանակ ճանապարհեցին
30.06.2025

Սյունիքում 2025 թվականի ամառային զորակոչի հերթական հավաքին այսօր կապանցի և քաջարանցի նորակոչիկներին բանակ ճանապարհեցին մարզային ու համայնքային իշխանության ներկայացուցիչները, մարզի զինվորական կոմիսարը, Կապանի հոգևոր հովիվը, հարազատներն ու ընկերները։
Մարզկենտրոնի Գարեգին Նժդեհի հուշահամալիրում կայացած հանդիսավոր արարողության ընթացքում Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի անունից տղաներին խաղաղ ծառայություն ու բարի վերադարձ մաղթեց մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը։