Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԱՅՑ ՄԵՂՐԻ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ
01.07.2025

Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանն ու խորհրդական Նվարդ Հարությունյանը Մեղրիում համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանի հետ դիտարկել են դեպի Վանք և Կալեր գյուղեր տանող նորոգված կամրջի գործարկման ընթացքը։
Կամուրջն այսօր ներկայացվել է Սյունիք ժամանած միջազգային գործընկերներին՝ Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունից (GIZ), Գերմանիայի Դաշնային Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության դեսպանություններից և Հայաստանում Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալությունից։
Կամուրջը նորոգվել էր ՀՀ կառավարություն-համայնք համաներդրմամբ սուբվենցիոն ծրագրով, որում համայնքի մասնաբաժնի ֆինանսավորմանը մասնակցել է GIZ-ը՝ Գերմանիայի և Շվեյցարիայի կառավարությունների ֆինանսավորմամբ «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման» ծրագրի շրջանակում (65 մլն դրամ ընդհանուր արժեքով ծրագրում կառավարության համաներդրումը 55 տոկոս էր):
Հանդիպմանը նշվեց նաև, որ գերմանական կառավարության ֆինանսավորմամբ մարզում իրականացվում են այլ ծրագրեր ևս, մասնավորապես՝ շրջակա միջավայրի պահպանության ոլորտում։
Գերմանիան ու Շվեյցարիան «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնությանը միացած երկրներից են, ու Սյունիքում իրականացվող ծրագրերին աջակցությունն այդ նախաձեռնության մաս է կազմում։