Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ԽՆԱՄԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԿԱՅԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

02.07.2025

 Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանն ու խորհրդական Նվարդ Հարությունյանն այսօր «ՀՕՖ»-ի «Երեխաների պաշտպանության կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն, Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանի և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչների հետ քննարկել են ՀՀ-ում խնամատարության ինստիտուտի զարգացմանն ու տարածմանն առնչվող հարցեր։

Մասնագետներն այս օրերին իրազեկման հանդիպումներ են անցկացնում մարզում՝ խնամատար ընտանիքների թիվը հնարավորինս մեծացնելու և երեխաների թիվը, իրենց լավագույն շահի համար, շուրջօրյա խնամքի հաստատություններում նվազեցնելու նպատակով։
Քննարկվել են պետության, տեղական ու միջազգային կազմակերպությունների կողմից այս համատեքստում տարվող քաղաքականության ու գործողությունների հետ կապված հարցեր։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-11 18:20:45