Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ՆՈՐ ՀԻՄՆՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
03.07.2025

Սյունիքի մարզպետի տեղակալներ Հայկ Հարությունյանն ու Նարե Ղազարյանը, խորհրդական Կարեն Բալյանը երեկ հանդիպել են աշխատանքային այցով Սյունիքում գտնվող ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայության ղեկավար Վլադիմիր Կիրակոսյանին ու նրա ղեկավարությամբ մարզ այցելած աշխատանքային խմբի անդամներին:
Պարոն Կիրակոսյանը ներկայացրել է այցի օրերին մարզում իր հանդիպումները, տպավորություններն ու նոր հիմնված այս ծառայության առաջին ամիսների աշխատանքի, ծառայության Սյունիքի մարզային վարչության գործունեության մոնիթորինգի արդյունքները։
Նա խոսել է նաև հետագա տեխնիկական հագեցվածության, անտառների կահավորման ու սպասվող այլ աշխատանքների մասին։
Մարզպետի աշխատակազմի պաշտոնյաները գոհունակություն են հայտնել ՀՀ-ում առաջինը Սյունիքում ներդրված այս ծառայության աշխատանքի վերաբերյալ՝ նշելով, որ արդյունքները տեսանելի են, ինչպես նաև կարևորել են այս համատեքստում նոր ստեղծված աշխատատեղերը մարզի բնակիչների համար։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև այն խնդիրները, որ արձանագրվել են այս ընթացքում, ու պայմանավորվածություն ձեռք բերվեց դրանք երկկողմ համագործակցությամբ ու համատեղ ուժերով լուծելու ուղղությամբ։
Անդրադարձ եղավ քաղաքացիների հետ տարվող իրազեկման աշխատանքների անհրաժեշտությանը ևս, որպեսզի բնակիչները ճիշտ պատկերացնեն էկոպարեկների լիազորությունների ու պատասխանատվության շրջանակը։
Թվեր ու փաստեր ներկայացվեցին մինչ այժ արձանագրված բնապահպանական իրավախախտումների ու հարուցված վարույթների մասին։