Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԴԱՍԸՆԹԱՑ՝ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ
03.07.2025

Հուլիսի 2-ին ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից անցկացվեց դասընթաց, որին մասնակցում էին մարզպետի աշխատակազմի ու մարզի համայնքնապետարանների քաղաքաշինության ոլորտի պատասխանատուներն ու մասնագետները։
Ներկա էին մարզպետի խորհրդական Կարեն Բալյանը, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը։
Դասընթացը կազմակերպվել էր քաղաքաշինական և տարածական պլանավորման ոլորտում կարողությունների զարգացման ու շարունակական մասնագիտական կրթության ապահովման, համայնքներին տեխնիկական խորհրդատվության տրամադրման, ինչպես նաև մարդու կենսագործունեության միջավայրի փոփոխությունների ընթացքում համապատասխան մասնագետների մասնակցության աճին միտված գործընթացն արդյունավետ իրականացնելու նպատակով։
Այն նախաձեռնել են ՀՀ քաղաքաշինության կոմիտեն ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունները՝ ՀՀ ճարտարապետների պալատի ու Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հետ համատեղ։