Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԽՆԱՄԱՏԱՐՈՒԹՅԱՄԲ ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԵՏ

04.07.2025

 Հուլիսի 2-ին՝ Կապանում՝ Սյունիքի մարզպետի աշխատակազմի շենքում, հուլիսի 3-ին Գորիսում կազմակերպվել էին իրազեկող հանդիպումներ, որոնց ընթացքում մասնագետները խնամատարությամբ հետաքրքրված անձանց ներկայացրեցին այդ ինստիտուտին վերաբերող մանրամասները։

Հանդիպումները, որոնց մասնակցում էին մարզպետի աշխատակազմի, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ու «ՀՕՖ»-ի «Երեխաների պաշտպանության կենտրոն» հիմնադրամի, Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի պատասխանատուները, նպատակ ունեին հանրության լայն շրջանակներին տալ անհրաժեշտ տեղեկությունները և ընդլայնել խնամատարությամբ հետաքրքրված անձանց բազան՝ ապահովելով երեխաների լավագույն շահերը։
Ակնկալվում է, որ հանդիպումների մասնակիցները ցանկություն կունենան հաշվառվել որպես խնամատար ծնող։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-11 18:20:45