Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ
05.07.2025

Շնորհավո՛ր Սահմանադրության օրը, սիրելի՛ հայրենակիցներ:
Այսօր, առավել քան երբևէ, մենք կարևորում ենք օրենքի գերակայության, քաղաքացիական պատասխանատվության և միասնության դերը՝ որպես ազգային առաջընթացի հիմնասյուներ։
Հուլիսի 5-ը մեր պետական ամենակարևոր տոներից մեկն է, որովհետև 30 տարի առաջ Սահմանադրության ընդունումը ոչ միայն ամրագրեց ՀՀ քաղաքացիների հիմնարար իրավունքներն ու ազատությունները, այլև ամրապնդեց պետականության իրավական հիմքն ու ինքնիշխանության իրավունքը։
Մեր հարգանքը՝ այն քաղաքացիներին, որոնք իրենց առօրյա գործունեությամբ պահպանում են Մայր օրենքի արժեքները:
Թո՛ղ Սահմանադրությունը շարունակի լինել օրենքի գերակայության, ժողովրդավարական ինստիտուտների և ազգային ինքնիշխանության ճանապարհին գլխավոր ուղեցույց։
Մաղթում եմ բոլորիդ խաղաղություն, բարեկեցություն, քաջառողջություն և վստահություն ապագայի նկատմամբ։
Թո՛ղ մեր հայրենիքի յուրաքանչյուր քաղաքացի իրեն զգա պաշտպանված ու հարգված իր երկրում։
Եկե՛ք շարունակենք համատեղ աշխատել՝ մեր պետական ինստիտուտները ամրապնդելու և ՀՀ բոլոր քաղաքացիների համար ավելի լավ ապագա ապահովելու համար։