Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հարցաշար՝ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վերաբերյալ հանրային կարծիքի պարբերական ուսումնասիրության նպատակով
10.07.2025

ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների զարգացման 2024–2030 թվականների ռազմավարության գործողությունների պլանի պահանջի համաձայն` մշակվել է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վերաբերյալ հանրային կարծիքի պարբերական ուսումնասիրության և տվյալների հավաքման հարցաշար։
Հարցաշարը հնարավորություն կընձեռի գնահատելու բնակչության վերաբերմունքը ֆիզիկական կուլտուրային և սպորտին, ինչպես նաև հավաքելու տվյալներ հանրության նախասիրությունների, ակտիվության մակարդակի և ոլորտի զարգացման կարիքների վերաբերյալ։ Նախաձեռնությունը նպատակ ունի ապահովելու ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտներում հիմնավոր և տվյալահեն քաղաքականության իրականացում՝ հիմնվելով հասարակության կարծիքի և ակնկալիքների վրա։
Հարցաշարը մշակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի կողմից՝ նախարարության սպորտի քաղաքականության վարչության հետ համագործակցությամբ։
Հարցաշարը կարելի է լրացնել հետևյալ հղումով՝