Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԿԱՊԱՆԻ ԵՐԿՐԱԳԻՏԱԿԱՆՆ ՈՒ ԵՊՀ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՆ

14.07.2025

Սյունիքի մարզպետի աշխատակազմի ենթակայության Կապանի երկրագիտական թանգարանն ու ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետն այսօր մտադրությունների հուշագիր կնքեցին։
Մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի անունից հուշագրի ստորագրումն ու այս նոր նախաձեռնությունը շնորհավորեց և կարևորեց Սյունիքի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար էդգար Մարտիրոսյանը։
Նշելով, որ հայրենիքը ճանաչելու լավագույն վայրերից մեկը թանգարանն է՝ նա, մասնավորապես, ասաց․ «Բուհում և թանգարանում է, որ ձևավորվում է գիտությունը, ավելի շատ կիրառական գիտական աշխատանք է կատարվում, ուստի, այն գաղափարները, որ դրվում են նման համագործակցության հիմքում, այդ աշխատանքի ինստիտուցիոնալիզացիայի մի քայլ են։ Վստահ եմ, որ երկու կողմի համար էլ այս համագործակցությունը դրական արդյունք է ունենալու»։
Հուշագիրը ստորագրեցին Կապանի երկրագիտական թանգարանի տնօրեն Ալյոշա Հայրապետյանն ու ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Սարգիս Քելյանը։
Այս հուշագրի շրջանակներում նախատեսվում է համատեղ գիտական, հետազոտական, նախագծային աշխատանքների իրականացում թանգարանային, մշակութային, կրթական, զբոսաշրջային ոլորտներում, կողմերի աշխատակիցների վերապատրաստում, ուսանողների արտադրական ու նախադիպլոմային պրակտիկայի անցկացում թանգարանում և մի շարք այլ գործողություններ։
 
 
 
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-15 12:43:25