Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՆՈՐ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ
15.07.2025

Սյունիքի մարզպետի աշխատակազմում այսօր կազմակերպված հանդիպման ընթացքում «Հայ-շվեյցարական հյուրընկալության ակադեմիայի» ղեկավարները ներկայացրեցին աշնանը մեկնարկող մասնագիտական ուսուցման ծրագիրը։
Հյուրընկալության, զբոսաշրջության, ռեստորանային ծառայությունների ոլորտների մասնագետներն ու գործարարները հնարավորություն ունեցան ծանոթանալ այս բնագավառներում կրթության առաջատար միջազգային վարկանիշ ունեցող Լոզանի հյուրընկալության դպրոցի (EHL) կողմից լիցենզավորված, շվեյցարական կրթական մոդելով մասնագիտական կրթության հնարավորություններին, որն արդեն հասանելի է Հայաստանում։
Ակադեմիան առաջարկում է ուսուցում «Խոհարարական արվեստ», «Ռեստորանային սպասարկում» և «Հյուրանոցային ադմինիստրացիա» մասնագիտություններով:
Ծրագիրը կյանքի է կոչվել ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությամբ։