Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ներկայացվել է շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ծրագիրը
19.07.2025

Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանն ու խորհրդական Նվարդ Հարությունյանը երեկ մասնակցել են «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» դրամաշնորհային ծրագրի ներկայացմանը, որն իրականացնում է Հայաստանում ՄԱԿ Զարգացման ծրագիրը՝ Կանաչ կլիմայի հիմնադրամի ֆինանսավորմամբ, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համակարգմամբ։
Ծրագրի արդյունքների մասին հանրությանը իրազեկելու նպատակով Սյունիքում այս օրերին կազմակերպվել է լրագրողական շրջայց:
Ծրագրի շրջանակում Կապան համայնքում՝ հանրային նշանակության, իսկ Քաջարան համայնքում բազմաբնակարան բնակելի շենքերում ՀՀ կառավարություն-համայնք համաներդրմամբ սուբվենցիոն ծրագրերով հիմնանորոգման ընթացքում իրականացվել են ջերմաարդիականացմանն ուղղված աշխատանքներ։
Նախաձեռնված այցի ընթացքում Սյունիքում են նաև Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Արմեն Եսոյանը։