Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
22.07.2025

Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանն ու խորհրդական Նվարդ Հարությունյանն ընդունել են Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Դաֆնե Մարեին, Գորիսի ենթապատվիրակության ղեկավար ժելկո Լեժայային ու կազմակերպության այլ աշխատակիցների։
Քննարկվել են համատեղ ուժերով Սյունիքում անցած տարի կատարված, այս պահին ընթացող աշխատանքները, ինչպես նաև կնքված երկկողմ համագործակցության հուշագրի շրջանակում իրականացվող ծրագրերի արդյունքները։
Դաֆնե Մարեն առաջին անգամ էր հանդիպում մարզային իշխանության ներկայացուցիչներին։ Ն․Ղազարյանն ու Ն․Հարությունյանը շնորհակալություն հայտնեցին Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ Սյունիքում կատարած աշխատանքի, հատկապես սահմանամերձ բնակավայրերում և առողջապահական ոլորտում մեծ ներդրումների համար, հյուրերն էլ իրենց հերթին մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներին՝ արդյունավետ համագործակցության համար։