Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԳՈՐԻՍՈՒՄ ԴԻՏԱՐԿՎԵԼ Է ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԸՆԹԱՑՔԸ
24.07.2025

Սյունիքի մարզպետի խորհրդական Կարեն Բալյանը Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հետ դիտարկել է ՀՀ կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ Գորիսում այս պահին իրականացվող սուբվենցիոն ծրագրերը, որոնց շրջանակում ընթանում են ներհամայնքային ճանապարհային ցանցի հիմնանորոգման աշխատանքներ։
Բակունցի, Խորենացու, Գ.Նժդեհի փողոցների հիմնանորոգման շինաշխատանքների ընդհանուր արժեքը 1 մլրդ 60 մլն դրամ է, որի մեջ պետության համաներդրումը 583 մլն դրամ է (55 տոկոս), համայնքինը՝ 477 մլն դրամ (45 տոկոս)։
Աշխատանքները կատարում են «Ոսմար», «Ճանշին տեխնախ», «Բեստ ռոուդ» ՍՊԸ-ները։