Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվել է «Սյունիքի մարզի տարածաշրջանային սոցիալական ծրագրի մշակում»-ը

25.07.2025

 Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանն այսօր ընդունել է «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամի ներկայացուցիչներին․ հանդիպման ընթացքում քննարկվել է «Սյունիքի մարզի տարածաշրջանային սոցիալական ծրագրի մշակում» ծրագիրը, որն իրականացնում է հիմնադրամը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ՝ ԵՄ ֆինանսավորմամբ։

Քանի որ հիմնադրամի փորձագիտական խմբի ուսումնասիրությունների ու աշխատանքի ընթացքում առաջ էին եկել ընթացակարգային ու համակարգային բնույթի մի շարք հարցեր, անհրաժեշտ էր դրանք քննարկել մարզային իշխանության հետ, ինչպես նաև հստակեցնել նրա դիրքորոշումն ու սպասելիքները մշակվող ծրագրից։
Այնուհետև «ՎԻՆՆԵԹ Գորիս»-ի փորձագիտական խումբը քննարկում ու հանդիպում ունեցավ մարզային աշխատանքային խմբի հետ, որի կազմում են նաև մարզպետի խորհրդական Նվարդ Հարությունյանը, մարզպետի աշխատակազմի մասնագետները։
Ծրագրի փորձագետները ներկայացրեցին դրա մշակման մեթոդաբանությունն ու առաջարկվող կառուցվածքը՝ կարևորելով աշխատանքային խմբի անդամների դիտարկումները և առաջարկությունները։
րագրի արդյունքում մշակվող մարզի սոցիալական ռազմավարությունը հետագայում Սյունիքի ընդհանուր զարգացման ռազմավարության մաս կկազմի։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-04 14:35:06