Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՎԱՂԱՏԻՆԻ ԴՊՐՈՑՈՒՄ

07.08.2025

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանն ու Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանը երեկ Վաղատինի միջնակարգ դպրոցում հանդիպել են հարակից գյուղերում դպրոցահասակ երեխաներ ունեցող ծնողներին։
Մեկնարկող ուսումնական տարվանից Լծեն, Շամբ, Որոտնավան բնակավայրերի աշակերտներին հնրավորություն է ընձեռվել կրթություն ստանալ նոր ենթակառուցվածքներով ու ժամանակակից պայմաններով Վաղատինի նորակառույց կրթահամալիրում, իսկ երեխաների տեղափոխման ու այլ կազմակերպական հարցերը հոգում է ՀՀ կառավարությունը։
Պաշտոնյաները ներկայացրեցին առավել որակյալ կրթություն ապահովելու նպատակով պետական քաղաքականությունն ու առաջարկվող փոփոխությունների նպատակը՝ նշելով, որ դրա բաղադրիչներից են ինչպես ուսուցիչների մասնագիտական զարգացումը, այնպես էլ ժամանակակից ենթակառուցվածները։
Նշվեց, որ քիչ թվով աշակերտներով դպրոցներում երեխաների սոցիալական զարգացման խնդիրներ կան, բացի դրանից, կրթահամալիրը զուտ կրթություն տվող կառույց չէ, այլ դառնալու է համայնքային կենտրոն՝ ապահովելով երեխաների բազմակողմանի զարգացումը՝ տարբեր խմբակների ու արտադասարանական անհրաժեշտ ծառայությունների միջոցով։
Ծնողների հետ քննարկվեցին այս առումով իրենց ունեցած անհանգստությունը, մտահոգությունները, պատասխաններ տրվեցին հուզող հարցերին, կազմակերպվեց շրջայց՝ Վաղատինի դպրոցի հնարավորություններին ծանոթանալու նպատակով։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-07 15:27:54