Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԿԱՅԱՑԵԼ Է ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՄԱՐԶԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԸ
07.08.2025

Օգոստոսի 6-ին նիստ է գումարել Սյունիքի մարզպետի աշխատակազմի գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողովը։ Այն վարում էր Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանը (հանձնաժողովի նախագահ)։ Նիստին մասնակցում էին 11 անդամներից 6-ը։
Օրակարգում «Հայաստանի Հանրապետությունում գենդերային քաղաքականության իրականացման 2025-2028 թթ․միջոցառումների ծրագրի» ներկայացումն էր ու քննարկումը։ Դրա մասին զեկուցեց մարզպետի աշխատակազմի Առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության գլխավոր մասնագետ Արփինե Քարամյանը։
Քննարկվող հարցի շուրջ կարծիքներ հայտնեցին Կապանի համայնքապետարանի քարտուղարության պետ Աննա Գաբրիելյանը, Քաջարանի համայնքապետարանի Կրթության, մշակույթի, սպորտի, առողջապահության և սոցիալական ծրագրերի բաժնի պետ Գայանե Համազասպյանը և ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Արփինե Բաղդասարյանը։
Հնչեցին նաև առաջարկություններ, որոնք վերաբերում էին պարտադիր ուսուցումից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուսուցման համակարգ վերադարձման ուղղությամբ կատարվող աշխատանքներին, ընտանեկան բռնության բարդ դեպքերի օպերատիվ արձագանքման նպատակով մասնագիտական խմբի աշխատանքին։
Քննարկումն ամփոփեց մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանը։