Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍԻՍԱՆՈՒՄ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐՈՎ ԲԱԿԵՐ ՈՒ ՓՈՂՈՑՆԵՐ ԵՆ ԲԱՐԵԿԱՐԳՎՈՒՄ

07.08.2025

 Սյունիքի մարզպետի խորհրդական Կարեն Բալյանը օգոստոսի 6-ին համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանի հետ դիտարկել է Սիսիան քաղաքում սուբվենցիոն ծրագրով իրականացվող բարեկարգման աշխատանքները։

ՀՀ կառավարության 45 տոկոս և համայնքի 55 տոկոս համաֆինանսավորմամ 325,2 մլն դրամով մեկ սուբվենցիոն ծրագրի տարբեր ենթաբաղադրիչներով հիմնանորոգվում են Նար-Դոս փողոցը, Նար-Դոս - Գ․Նժդեհ ճանապարհահատվածը, Խանջյան 1ա, 3ա, Հ․Ազոյան 2, 2ա, 4, 6, 8, 10, Որոտան 2ա, Շիրվանզադե 2ա, Որոտան 1, 3, 5, 7, Որոտան 2, 4, 6, 8 բազմաբնակարան բնակելի շենքերի փողոցները։
Աշխատանքերն իրականացնում է «Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊԸ-ն։
Այս պահին կատարվել է նախատեսված շինաշխատանքների 85 տոկոսը։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-08 10:46:59