Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՏԱԹԵՎԻ ԱԱՊԿ-ՈՒՄ ՆՈՐՈԳՈՒՄ Է ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ
13.08.2025

Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանն այցելել է մարզային ենթակայության «Տաթևի առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՊՈԱԿ, որտեղ վերանորոգման ու բարեկարգման աշխատանքներ են իրականացվել «Սյունիքի մարզի զարգացման ու ներդրման հիմնադրամի» միջոցներով։
Մարզպետի աշխատակազմը կարևորել էր բուժառուների համար բավարար պայմանների ապահովումը՝ մինչ կկառուցվի Տաթևի ԱԱՊԿ-ի համար նախատեսված նոր շենքը։