Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 55 ՏՈԿՈՍ ՀԱՄԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՄԲ ԿԱՊԱՆՈՒՄ ԿԱՄՈՒՐՋՆԵՐ ԵՆ ՆՈՐՈԳՎՈՒՄ

13.08.2025

 

Սյունիքի մարզպետի խորհրդական Կարեն Բալյանը մարզպետի աշխատակազմի ու համայնքապետարանի քաղաքաշինության պատասխանատուների հետ դիտարկել է Կապանում ՀՀ կառավարություն-համայնք համաներդրմամբ 2025 թվականի սուբվենցիոն ծրագրերով Ողջի գետի վրայով անցնող կամուրջների նորոգումը։
——————————————————————————
Կապան քաղաքի Սպանդարյան - Մ․Հարությունյան - Շահումյան փողոցների հատման կետում կամրջի նորոգում:
-Ծրագրի ընդհանուր արժեքը՝ 49,6 մլն դրամ, որի մեջ կառավարության համաներդրումը՝ 55 տոկոս։
-Նորոգվող տարածքի մակերեսը՝ 963 քմ։
-Կապալառու՝ «Նորոգշին» ՍՊԸ
-------------------------------------------------------------
Կապան քաղաքի Ա․Մանուկյան - Հ․Թումանյան - Հ․Ավետիսյան փողոցների հատման կետում կամրջի նորոգում:
Ծրագրի ընդհանուր արժեքը՝ 36,6 մլն դրամ, որի մեջ կառավարության համաներդրումը՝ 55 տոկոս։
Նորոգվող տարածքի մակերեսը՝ 520 քմ։
Կապալառու՝ «Արայիկ երկաթ» ՍՊԸ:
—————————————————————————
Կամուրջների նորոգման ընթացքում կատարվել են հենարանների ամրացման, մայթերի սալապատման, ճանապարհային հատվածի ասֆալտապատման ու լուսավորության համակարգի անցկացման աշխատանքներ, տեղադրվել՝ նոր բազրիքներ։
Երկու վայրում էլ շինաշխատանքները մոտենում են ավարտին։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-13 17:32:15