Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ԿԱՊԱՆԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

16.08.2025

 Սիրելի՛ կապանցիներ
Շնորհավորում եմ բոլորիս Սյունիքի մարզկենտրոնի՝ մեր սիրելի Կապանի օրվա կապակցությամբ։

Յուրաքանչյուր քաղաքացու համար հայրենիքը սկսվում է ծննդավայրից, որտեղ նա հասակ է առնում, աշխատում, զավակներ մեծացնում և ապագայի ծրագրեր կազմում:
Եվ այս տոնը սիրելի քաղաքի պատմությունը, մշակույթը և անցած ուղին մեծարելու օրն է։
Հարուստ ավանդույթներով, պատմամշակութային, կրթական արժեքներով հայտնի Կապանի օրը առիթ է բնակիչների համար ևս մեկ անգամ հաստատելու նվիրվածությունը քաղաքի զարգացման, նրա յուրահատուկ բնույթը պահպանելու և ավելի լավ ապագա կառուցելու գործին։ Դա Սյունյաց մարզենտրոնը ծաղկեցնող և առաջ մղող շարժիչ ուժն է:

Իսկ տոնը միավորում է ոչ միայն կապանցիներին, այլև բոլոր նրանց, ովքեր սիրում և գնահատում են մեր հայրենիքի այս զարմանահրաշ անկյունը։
Շնորհակալությո՛ւն նրանց, ովքեր իրենց աշխատանքով, հոգատարությամբ և տաղանդով անգնահատելի ներդրում են ունենում քաղաքի զարգացման և բարեկեցության գործում:

Վստահ եմ, որ մեր համատեղ կամքի և ջանքի շնորհիվ կշարունակենք Կապանը դարձնել ավելի կենսունակ և բարգավաճ՝ գալիք սերունդների համար։
Քաղաքի բնակիչներին խաղաղություն, երջանկություն, հայրենի բնօրրանում նոր հնարավորություններ ու կայուն զարգացման վստահություն եմ մաղթում։

Թո՛ղ սերն ու ներդաշնակությունը միշտ թևածեն բոլորիդ ընտանիքներում, իսկ Կապանը շարունակի ծաղկել ու գեղեցկանալ։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-18 12:04:49