Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԷՐ ՀՀ-ՈՒՄ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԸ

18.08.2025

 Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը օգոստոսի 15-ին հանդիպել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեյին։

Մարզպետը ողջունել է դեսպանի առաջին այցը Սյունիք ու շնորհակալություն հայտնել, որ դրա համար ընտրել է մարզի համայնքների համար տոնական օրեր։
Բարձրաստիճան դիվանագետը շնորհակալություն է հայտնել Ռոբերտ Ղուկասյանին՝ Իրանում վերջին ռազմական գործողությունների ընթացքում Չինաստանի քաղաքացիների՝ սահման անցնելիս մեծ հոսքի ընթացքում ցուցաբերած աջակցության համար։
Նշելով, որ գիտի մարզի մեծ դերի ու հարուստ պատմական անցյալի մասին՝ պարոն Լի Սինվեյն ասաց, որ իր գործունեության ընթացքում հայ-չինական հարաբերությունների զարգացման համատեքստում առանձնահատուկ տեղ կտրամադրի Սյունիքին։
Ռոբերտ Ղուկասյանը դեսպանին ընդհանուր գծերով ներկայացրել է մարզի սոցիալ-տնտեսական ու այլ ոլորտների զարգացման պատկերը։
Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպանն ու Սյունիքի մարզպետը քննարկել են նաև երկկողմ համագործակցության հարցեր տարբեր հնարավոր բնագավառներում՝ տնտեսական, զբոսաշրջության, ենթակառուցվածքների զարգացման, ապակենտրոնացված համագործակցության և այլն։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-18 12:04:49