Տպել
Գրանցվել ցանկացող գյուղատնտեսները հավելվածը կարող են ներբեռնել այստեղից
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԳՅՈՒՂՄԹԵՐՔԻ ԻՐԱՑՄԱՆ ՆՈՐ ԱՌՑԱՆՑ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶԻ ՖԵՐՄԵՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ
25.08.2025

Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանն այսօր հանդիպում էր նախաձեռնել «GoShuka» ֆերմերային առցանց հարթակի տնօրեն Վիկտոր Միխայլովի և մարզի՝ ակտիվ գյուղատնտեսական գործունեություն ծավալող բնակավայրերի վարչական ղեկավարների հետ։
Նորաստեղծ հարթակի նպատակն է միմյանց կապել գյուղմթերք արտադրողներին ու քաղաքաբնակ գնորդներին՝ առցանց առևտուրը ՀՀ-ում զարգացնելով նաև այս ոլորտում՝ ապահովելով թարմ մթերքի առաքումը մեկ օրում, զարգացնեով ֆերմերային տնտեսությունները, նաև օգտակար սնունդը հասանելի դարձելով գնորդին։
Այն պիլոտային մեկնարկել է Սյունիքից, ու այստեղ արդեն պատրաստ են մարզից մայրաքաղաք գյուղմթերք առաքելու լոգիստիկ ցանցը, համայնքներում անհրաժեշտ սարքավորումներով պահեստները, բջջային հավելվածը։
Սակայն, չնայած մինչ այս էլ գյուղերում հանդիպումներին ու տեղեկատվության տարածմանը, ֆերմերներն ակտիվ չեն ու չեն գրանցում իրենց արտադրանքը։
Այսօրվա հանդիպման ընթացքում քննարկվեց կրկին տեղեկատվությունը հասանելի դարձնելու, գյուղացիներին տեղերում այս հավելվածից օգտվելու առավելությունները փոխանցելու կարևորությունը, որը հարմարավետ կլինի իրենց համար ու կլուծի իրացման և սեփական միջոցներով արտադրանքը գնորդին հասցնելու բարդ խնդիրը։
Այս օրերին հարթակի հիմնադիրը նաև նորից հանդիպումներ է ունենալու մարզի գյուղերում։

