Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԴԻՄԱԿԱՅԵԼՈՒ ԾՐԱԳՐԵՐ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԵՆ

03.09.2025

 Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանն ու խորհրդական Նվարդ Հարությունյանն այսօր հանդիպել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի տնօրենի տեղակալ Արմեն Խոջոյանին ու ՊՀ-ի այլ ներկայացուցիչների։

Հանդիպման ընթացքում հյուրերը ներկայացրել են «Հայաստանի հարմարվողականության ֆինանսավորման ազգային մեխանիզմ» ծրագիրը, որը կիրականացվի ՀՀ 10 մարզերում։ Այն ֆինանսավորվում է «Կլիմայի փոփոխության մասին» ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի Հարմարվողականության հիմնադրամի կողմից։
Ծրագրի շրջանակում դրամաշնորհներ կտրամադրվեն մարզերում գործող կազմակերպություններին ու ՀԿ-ներին՝ որոնք հաղթած նախագծերով կիրականացնեն ծրագրեր՝ ուղղված բնապահպանական, սոցիալ-տնտեսական մարտահրավերները դիմակայելուն՝ կլիմայի փոփոխությունների համատեքստում։
Մինչ ծրագրերի ընտրությունը կուսումնասիրվեն ու կգնահատվեն յուրաքանչյուր մարզի համայնքների, բնակավայրերի կարիքներն ու խնդիրների լուծման առումով գերակայությունները։
Մարզպետի աշխատակազմի պաշտոնյաները հանդիպման ընթացքում քննարկել են ծրագրի բաղադրիչներն ու նախատեսվող աշխատանքային փուլերը, հնարավոր շահառուների շրջանակը՝ գոհունակություն հայտնելով ընդգրկված ուղղությունների վերաբերյալ, ինչը կնպաստի հատկապես գյուղական բնակավայրերի զարգացմանը։
Նրանք թվարկեցին նաև այն առաջնահերթությունները, որոնք ցանկալի է տեսնել Սյունիքի մարզում հաստատվելիք ծրագրերում, ինչպես նաև դրանց իրականացման ընթացքում համագործակցության և փոխադարձ արդյունավետ աշխատանքի պատրաստակամություն հայտնեցին։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-03 09:31:32