Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՈՒՍՈՒՄՆԱՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԱՅՑ ԼԵՀԱՍՏԱՆ
25.09.2025

Սյունիքի մարզպետի խորհրդական Նվարդ Հարությունյանը մասնակցել է ուսումնաճանաչողական այցին Լեհաստան, որն իրականացվել է «Սյունիքի վերականգնման, կայունության և զարգացման» (R2D Syunik) ծրագրի շրջանակներում։
Պատվիրակության կազմում եղել են նաև մարզի համայնքապետարանների ներկայացուցիչներ, ծրագրի պատասխանատուներ, «R2D Սյունիք»-ի գործընկերներ։
Նրանք ենթախմբերով այցեր են կատարել տարբեր համայնքներ, կրթական ու գործարար կազմակերպություններ և նոր հմտությունների ձեռքբերման ու կիրառման նպատակով ուսումնասիրել տեղական փորձը համայնքային ենթակառուցվածքների ու բիզնես ոլորտի զարգացման բնագավառներում։
R2D Սյունիք ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Ավստրիական զարգացման համագործակցության կողմից՝ «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության շրջանակում։