Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՍԻՍԻԱՆՈՒՄ ՏԱՆԻՔՆԵՐ ԵՆ ՆՈՐՈԳՎՈՒՄ
01.10.2025

ՀՀ պետբյուջեից հատկացված 93 մլն 263 հազար դրամով վերանորոգվում են Սիսիան համայնքի Շաղատ բնակավայրի բազմանկարան մեկ շենքի, Սիսիան քաղաքի Որոտան 4, Որոտան 6, Որոտան 8, Հ․ Ազոյան 6 հասցեների բազմաբնակարան շենքերի տանիքները։
Սիսիան համայնքում բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների վերանորոգման աշխատանքներն իրականացվում են Սյունիքի մարզում առաջնահերթ լուծում պահանջող անհետաձգելի ծրագրերի շրջանակում։
Այսօր այդ առնչությամբ աշխատանքային խորհրդակցություն էր հրավիրել Սյունիքի մարզպետի խորհրդական Կարեն Բալյանը։
Շինաշխատանքները կատարող կապալառու ընկերությունների ղեկավարների հետ հանդիպման ընթացքում քննարկվել են վերանորոգման գործընթացը սահմանված ժամկետներում և որակյալ իրականացնելու հետ կապված հարցեր։