Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԳՆԱՀԱՏԱՆՔ՝ ԱՄԵՆԱՏԱՐԵՑ ՍՅՈՒՆԵՑԻՆԵՐԻՆ
01.10.2025

Հոկտեմբերի 1-ին նշվում է Ավագ սերնդի ներկայացուցիչների միջազգային օրը։
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի որոշմամբ 100 հազարական դրամ է հատկացվել մարզի չորս ամենատարեց (100 և ավելի տարեկան) բնակիչներին։
Նրանք են՝
101 տարեկան Մարուսյա Գրիգորյանը՝ Գորիս համայնքից,
101 տարեկան Վարթիգյուլ Զիլֆուղարյանը՝ Սիսիան համայնքից,
100 տարեկան Լուսիկ Գրիգորյանը՝ Կապան համայնքից,
100 տարեկան Սեդա Խաչատրյանը՝ Մեղրի համայնքից։
Տատիկներին այցելել, Ռոբերտ Ղուկասյանի կողմից դրամական պարգևն ու ծաղիկներ են փոխանցել մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանը, մարզպետի աշխատակազմի այլ ներկայացուցիչներ։ Նրանք նաև հետաքրքրվել են 100-ամյակը բոլորած սյունեցիների առօրյայով և առողջություն մաղթել։