Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՎԱՐԱՆՑՈՒՄ ՆՈՐ ԹԱՂԱՄԱՍԻ ԿԱՌՈՒՑՈՒՄՆ ԱՐԴԵՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ ՈՒՆԻ

03.10.2025

Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանն ու խորհրդական Նվարդ Հարությունյանը հոկտեմբերի 2-ին այցելել են Սվարանց՝ դիտարկելու Տաթև համայնքի այս գյուղում «Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի» կողմից Ղարաբաղից տեղահանված ընտանիքների համար 20 առանձնատներով նոր թաղամասի կառուցման ընթացքն ու արդյունքները։

Տասը տան շինարարությունն արդեն մոտենում է ավարտին, ու նոյեմբերին դրանք կհանձնվեն բնակիչներին։
Ծրագիրն իրականացվում է Սյունիքի մարզպետի աշխատակազմի հետ համագործակցությամբ, և երեկվա հանդիպման ընթացքում հիմնադրամի աշխատակիցները բարձրացրեցին նաև առկա խնդիրները․ մասնավորապես, մարզային իշխանությանը ներկայացվեց դեպի նոր թաղամաս բերող 1,5 կմ ճանապարհի հարցը, որը բարեկարգման կարիք ունի։
Նոր բնակիչները կստանան նաև տան կահավորման աջակցություն, գյուղատնտեսական միջոցներ, արևային ջրատաքացուցիչներ և փոքր բիզնեսի խթանման հնարավորություններ։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-10-03 12:51:32