Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԱՅՑ ՎԵՐԻՇԵՆԻ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱ
03.10.2025

Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանն այցելել է մարզային ենթակայության «Վերիշենի բժշկական ամբուլատորիա» ՊՈԱԿ․ նա ամբուլատորիայի աշխատակիցներին է ներկայացրել նորանշանակ տնօրեն Արթուր Տոռոզյանին ու քննարկել աշխատանքային հարցեր։
Վերիշենում առաջիկայում ամբուլատորիայի նոր շենքի կառուցում է նախատեսվում։
Մինչ այդ, ձմեռային ջեռուցման խնդիրները մեղմելու նպատակով, Սյունիքի մարզպետի աշխատակազմի ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համագործակցությամբ ՊՈԱԿ-ի շենքում 10 կՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային վահանակներ են տեղադրվել։