Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ ՈՒ ԳՆԱՀԱՏԱՆՔ՝ ՄԱՐԶԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ
07.10.2025
Սյունիքի մարզպետի աշխատակազմում այսօր ընդունելություն էր՝ Ուսուցչի տոնի կապակցությամբ։
Միջոցառման ընթացքում գնահատվեցին սյունեցի մանկավարժների նվիրումը, ձեռքբերումները, որոնց շնորհիվ բարձր է հնչում մարզի անունը, աշխատասիրությունն ու սերը, որն ամեն օր տալիս են աշակերտներին։
Մարզպետ Ռոբերտ Ղուկասյանից շնորհակալագրեր ստացան Սյունիքի հանրակրթական ուսումնական հաստատությունների և մարզադպրոցների տնօրենները` կրթության ոլորտում երկարամյա և նվիրված աշխատանքի, սերունդների կրթության գործում նշանակալի ավանդի, սովորողների մասնագիտական կարողությունների ձևավորման գործում ցուցաբերած հետևողականության և մասնագիտական նվիրումի համար։
Մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչները շնորհակալագրեր ստացան դպրոցականների առարկայական օլիմպիադաներում, մարզային և հանրապետական մրցաշարերում բարձր արդյունքների ձեռքբերմանը նպաստելու, ինչպես նաև կրթական գործընթացում մասնագիտական և մանկավարժական բարձր պատասխանատվություն դրսևորելու համար։
Ռոբերտ Ղուկասյանը շեշտեց, որ յուրաքանչյուր խնդիր ուսումնասիրելիս՝ բախվում են կրթության հարցին, և նմանապես, յուրաքանչյուր ոլորտի առաջընթացի հիմքում կրթությունն է։ Ուստի, Սյունիքի մարզպետը, ևս մեկ անգամ շնորհավորելով տոնի առիթով, շնորհակալություն հայտնեց ուսուցիչներին՝ կատարած աշխատանքի և մեծ նվիրումով իրականացրած բարձր առաքելության համար։