Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՄԱՐԶՊԵՏՆ ՍԿՍԵԼ Է ՇՐՋԱՅՑԸ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
08.10.2025

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հոկտեմբերի 7-ից սկսել է շրջայցը Կապան համայնքում, որի շրջանակներում կլինի համայնքի բոլոր գյուղական բնակավայրերում և Կապան քաղաքի թաղամասերում։
Նրան ուղեկցում են մարզպետի աշխատակազմի պաշտոնյաներ ու Կապան համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներ։
——————————————————————————
Վահանավանքում հոգևոր այրերի օրհնանքով շրջայցի մեկնարկից ու միասնական աղոթքից հետո քննարկվել են վանական համալիրի մուտքի վայրի փոփոխության հետ կապված հարցեր։
ՀՀ պետբյուջեի միջոցներով 2021-2022թթ. 92 մլն դրամով Մ2-Վահանավանք 2,4 կմ ավտոճանապարհի միջին նորոգում է կատարվել։
Մարզպետի առաջին կանգառը Կապանի թիվ 8 միջնակարգ դպրոցն էր, որը հիմնանորոգվում է 300 դպրոցի ու 500 մանկապարտեզի նորոգման, կառուցման և վերակառուցման պետական ծրագրով։
Մարզպետի աշխատակազմի և ՄԱԿ ՊՀԾ-ի համագործակցությամբ այստեղ 1000 քմ ինտենսիվ այգի է հիմնվել, ու 20 կվտ հզորությամբ արևային կայան տեղադրվել։
ՀՀ կառավարություն-համայնք համաներդրմամբ 2024թ․ սուբվենցիոն ծրագրով ասֆալտապատվում է դեպի Շղարշիկ թաղամաս տանող ճանապարհը։
Ծրագրի արժեքը՝ 150 մլն դրամ է, որում պետական մասնաբաժինը՝ 55% կամ 82,5 մլն դրամ:
Դիտարկվել է ՀՀ պետբյուջեով 2023-2024թթ. Մ2 ավտոմայրուղու՝ Կապան քաղաքով անցնող 9,4 կմ ճանապարհահատվածի հիմնանորոգումը։
Ծրագրի արժեքը՝ 862 մլն դրամ։
Այստեղ սուբվենցիոն ծրագրով նաև Կապանի թունելից մինչև Բաղաբերդ թաղամասի միջնամաս փողոցային լուսավորության ցանց է կառուցվել։
Ծրագրի արժեքը՝ 151,5 մլն դրամ, որում պետական մասնաբաժինը 70%, կամ՝ 106 մլն դրամ:
Կապանի Բաղաբերդ թաղամասում 2021թ․ սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվել են 14,15,16,18,19, 20, 21 բնակելի շենքերի բակերը։
Ծրագրի արժեքը՝ 81,2 մլն դրամ, որում պետական մասնաբաժինը 36,5 մլն դրամ կամ 45%։
Սուբվենցիոն ծրագրով նորոգվել են Բաղաբերդ 15,18,19, 20 շենքերի տանիքները և 15, 17 շենքերի նկուղային հարկերը։
Ծրագրի արժեքը՝ 101,6 մլն դրամ, որում պետական մասնաբաժինը 51,6 մլն դրամ կամ՝ 51%։
Սուբվենցիոն ծրագրով (2019թ․ և 2021թ․) վերանորոգվել են Բաղաբերդ 23, 24 շենքերի տանիքները։
Ծրագրի արժեքը՝ 8,6 մլն դրամ, որից 4,5 մլն-ը պետության մասնաբաժինն է (52%):
2025թ․ սուբվենցիոն ծրագրով նորոգվում են Բաղաբերդ 22, 23, 24, 25 շենքերի բակերը։
Ծրագրի արժեքը՝ 57 մլն դրամ, որում պետական մասնաբաժինը 55%, կամ 31,4 մլն դրամ:
Երեկվա այցի ընթացքում մարզպետը եղել է նաև Բաղաբերդ թաղամասի ընտանեկան բժշկի գրասենյակում և Սյունիքի շինարարական նյութերի փորձարկման նորաբաց «Պրոֆ Լաբ» լաբորատորիայում։
Ռոբերտ Ղուկասյանն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր ևս․ այստեղ մարզպետի աշխատակազմի՝ միջազգային գործըկերների հետ համագործակցությամբ իրականացվել է խոհանոցի արդիականացում (ICRC), տրամադրվել են համակարգիչներ (UNHCR)։
------------------------------------------------------------
Շրջայցի բոլոր վայրերում դիտարկվել են կատարված աշխատանքների որակը, քննարկվել դրանք շինարարության պատասխանատուների հետ, արձանագրվել խնդիրներն ու հնչած առաջարկները՝ արդյունավետ լուծումներ գտնելու նպատակով։