Տպել
Ծրագրի արժեքը՝ 176,4 մլն դրամ, որում պետական մասնաբաժինը՝ 55% կամ 97 մլն դրամ։
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՄԱՐԶՊԵՏԻ ԱՅՑԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ․ ՕՐ ԵՐԿՐՈՐԴ
09.10.2025

Հոկտեմբերի 8-ին՝ Կապանում շրջայցի երկրորդ օրը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այցելել է տարբեր կրթական ու մշակութային հաստատություններ, համայնքային ու պետական ենթակառուցվածքներ, ծանոթացել կատարված ներդրումներին, արձանագրել խնդիրներն ու զարգացման հնարավորությունները։
————————————————————————————
ՀՀ կառավարություն-համայնք սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվել է Կապանի թիվ 2 ՆՈՒՀ-ը։
Ծրագրի արժեքը՝ 461,2 մլն դրամ, որում պետական մասնաբաժինը՝ 80% կամ 369 մլն դրամ։
Վերանորոգվել են Հալիձոր թաղամասի բազմաբնակարան բնակելի N 3, 4, 5, 8, 11, 13, 14, 15, 16,17 և 19 շենքերի տանիքները, N 8 և 19 շենքերի նկուղային հարկերը։
Ծրագրի ընդհանուր արժեքը 74,8 մլն ՀՀ դրամ, որում պետական մասնաբաժինը 53% կամ 39,7 մլն դրամ։
Նորոգվել են Բաղաբերդ թաղամասի բազմաբնակարան բնակելի N 2, 2ԱԳ, 2ԱԴ, 5, 7, 9, 10 շենքերի տանիքները։
Ծրագրի ընդհանուր արժեքը՝ 41,7 մլն դրամ, որում պետական մասնաբաժինը 49,6% կամ 20,7 մլն դրամ։
Նորոգվել են Ձորք թաղամասի N 6, 7, 8, 10/բ, 16 բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքները։
Ծրագրի ընդհանուր արժեքը՝ 18,7 մլն դրամ, որում պետական մասնաբաժինը՝ 58% կամ 10,8 մլն դրամ։
Հալիձոր թաղամասում սուբվենցիոն ծրագրով բակային տարածքներ են հիմնանորոգվել։
Ծրագրի արժեքը՝ 87, 2 մլն դրամ, որում պետական մասնաբաժինը՝ 55% կամ 47,9 մլն դրամ։
Ձորք թաղամասում հիմնանորոգվել են հիմնական փողոցն ու շենքերի բակերը։
Ծրագրի արժեքը՝ 229,9 մլն դրամ, որում պետական մասնաբաժինը՝ 45% կամ 103,4 մլն դրամ։
Բաղաբերդ թաղամասի թիվ 6, 7,8, 9, 10, 12 բազմաբնակարան բնակելի շենքերի բակերը վերակառուցվել և ասֆալտապատվել են։
Ծրագրի արժեքը՝ 197,6 մլն ՀՀ դրամ, որում պետական մասնաբաժինը՝ 60% կամ 118,6 մլն դրամ։
Վերակառուցվել և ասֆալտապատվել են Քաջարան տանող մայրուղուց դեպի Բաղաբերդ թաղամասի թիվ 1ա, 2ա, 3ա բազմաբնակարան բնակելի շենքեր տանող ճանապարհներն ու շենքերի բակերը։
Ծրագրի արժեքը՝ 176,4 մլն դրամ, որում պետական մասնաբաժինը՝ 55% կամ 97 մլն դրամ։
Բաղաբերդ թաղամասում վերանորոգվել են նաև թիվ 1, 2, 3, 4, 5 բազմաբնակարան բնակելի շենքերի բակերը։
Ծրագրի արժեքը՝ 77,1 մլն դրամ, որում պետական մասնաբաժինը՝ 55% կամ 42,4 մլն դրամ։
Հալիձոր թաղամասում հիմնանորոգվել են թիվ 6, 8,15 բազմաբնակարան բնակելի շենքերի հարևանությամբ խաղահրապարակը, մարզադաշտն ու հանգստյան գոտին՝
ընդհանուր 62,7 մլն դրամով, որում պետական մասնաբաժինը՝ 55% կամ 34,5 մլն դրամ։ Այստեղ արձանագրվել է, որ կատարված աշխատանքները լավ չէն պահպանվել, և խաղադաշտի ծածկը բացակայում է։
Կապանի Ձորք թաղամասում սուբվենցիո ծրագրով հիմնանորոգվել է ակումբ-գրադարանը։
Ծրագրի արժեքը՝ 95 մլն դրամ, որում պետական մասնաբաժինը՝ 45% կամ 42,8 մլն դրամ։
UNHCR-ի հետ համագործակցությամբ այն ստացել է նաև փափուկ կահույք, գրքեր և համակարգչային տեխնիկա, իսկ Ավստրիական զարգացման գործակալության ծրագրի շրջանակներում տեղադրվել է 20 կվտ հզորությամբ արևային կայան։
Հիմնանորոգվել է Բաղաբերդ թաղամասի 6/83 հասցեում գտնվող ակումբ-գրադարանը։
Ծրագրի արժեքը՝ 41,7 մլն դրամ, որում պետական մասնաբաժինը՝ 60% կամ 25 մլն դրամ։
-----------------------------------------------------------
Ռոբերտ Ղուկասյանը երեկ այցելել է նաև
Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն, որտեղ միջազգային գործընկերների ու մարզպետի աշխատակազմի համագործակցությամբ գույք է ձեռք բերվել համակարգչային, արտ-թերամիայի սենյակների համար, նաև՝ ծալովի մահճակալներ ու անկողնային պարագաներ, ճգնաժամային կենտրոնին տրամադրվել է որոշակի քանակությամբ տեխնիկա, հիմնվել է Բարնահուս կենտրոնը, բարեկարգվել աջակցման կենտրոնը։
Կապանի թիվ 5 հիմնական դպրոց, որտեղ առկա են պետական միջոցներով նոր կահավորված 5 լաբորատորիաներ, Կապանի թիվ 13 հիմնական դպրոց, որտեղ ևս առկա են նոր 5 լաբորատորիաներ, իսկ UN WFP-ի հետ համագործակցության շրջանակում 45 կվտ հզորությամբ արևային կայան է տեղադրվել։
ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղ, Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջ, որի համար վերականգնվող էներգիայի նոր 2 սարքավորում է ձեռք բերվել ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ համագործակցության շրջանակում։ Քոլեջի համար նոր մասնաշենքի վերակառուցում է նախատեսվում Եվրոպական ներդրումների բանկի վարկային ծրագրով։