Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՄԱՐԶՊԵՏԻ ԱՅՑԵՐԸ ԿԱՊԱՆՈՒՄ` ՕՐ ԵՐՐՈՐԴ
13.10.2025

Կապանում շրջայցի երրորդ օրը Ռոբերտ Ղուկասյանն սկսել է ՀՀ ՆԳՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչությունից, որտեղ ծառայողներին է փոխանցել շնորհակալագրերն ու նվերները, որոնց նրանք արժանացել էին մարզպետի որոշմամբ՝ Փրկարարի օրվա կապակցությամբ՝ հայրենանվեր, բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար։
Մարզպետն ու նրան ուղեկցողները հոկտեմբերի 9-ին դիտարկել են ՀՀ կառավարություն-համայնք համաներդրմամբ իրականացված հետևյալ սուբվենցիոն ծրագրերը․
Ա.Մանուկյան փողոցի 1-ին նրբանցքի և 1, 2, 3, 4, 5 շենքերի բակերի հիմնանորոգման աշխատանքներ,
Գր.Արզումանյան - Բեխ ճանապարհահատված, Գր. Արզումանյան փողոցի 1-ին նրբանցքից մինչև Բեխ թաղամաս տանող ճանապարհի հետ հատվող փողոցի հիմնանորոգման աշխատանքներ․
ծրագիրն իրականացվել է 2020-2021թթ․, ընդհանուր արժեքը՝ 213 մլն դրամ, որում պետական մասնաբաժինը՝ 60% կամ 127,8 մլն դրամ։
Գր․ Արզումանյան փողոցի մի հատվածի հիմնանորոգում․
2022-2023թթ․ իրականացված սուբվենցիոն ծրագրի արժեքը՝ 68,7 մլն դրամ, որում պետական մասնաբաժինը՝ 55% կամ 37,8 մլն դրամ։
Քաղաքի Շինարարների թաղամասում 2023-2024թթ․ հիմնանորոգվել է ակումբ-գրադարանը․
ծրագրի արժեքը՝ 72,7 մլն դրամ, որում պետական մասնաբաժինը՝ 60% կամ 43,6 մլն դրամ։
2022-2023թթ․ հիմնարորոգվել է Կապանի թիվ 10 ՆՈՒՀ-ի շենքը, բարեկարգվել տարածքը․
սուբվենցիոն ծրագրի արժեքը՝ 295,1 մլն դրամ, որում պետական մասնաբաժինը՝ 80% կամ 236 մլն դրամ։
Միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ այստեղ նաև 30 կվտ հզորությամբ արևային կայան է տեղադրվել. Ավստրիական զարգացման գործակալության ներկայացուցիչները ևս երեկ ներկա էին մարզպետի այցին։
2022-2023թթ․Շինարարների փողոցի թիվ 15 և 17 բազմաբնակարան բնակելի շենքերի հարևանությամբ խաղահրապարակ, մարզադաշտ ու հանգստյան գոտի է կառուցվել։
Ծրագրի արժեքը՝ 80,9 մլն դրամ, որում պետական մասնաբաժինը՝ 55% կամ 44,5 մլն դրամ։
——————————————————————————
Ռոբերտ Ղուկասյանը եղել է նաև Կապանի թիվ 10 միջնակարգ դպրոցում, հերթական անգամ քննարկել դպրոցի շենքի վիճակի հետ կապված խնդիրների կարճաժամկետ՝ հրատապ և եկարաժամկետ լուծումներին վերաբերող հարցեր։
Երեկ մարզպետը ևս մեկ անգամ այցելել է Բաղաբերդ թաղամասի ընտանեկան բժշկի գրասենյակ՝ նախորդ այցից հետո արձանագրված խնդիրները լուծված տեսնելու նպատակով, ինչպես նաև եղել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Սյունիք» մասնաճյուղում։