Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐԶՊԵՏԻ ՇՐՋԱՅՑ ԿԱՊԱՆՈՒՄ՝ ՕՐ 4-ՐԴ

13.10.2025

 Կապան քաղաքում շրջայցի 4-րդ օրը մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը ՀՀ կառավարություն-համայնք համանեդրմամբ ընթացող և ավարտված բարեկարգման ծրագրեր է դիտարկել, նաև այցելել կրթօջախներ։

————————————————————————
2025 թ․ սուբվենցիոն ծրագրով ընթանում է Դավիթ Բեկի հրապարակից Դավիթ Բեկ թաղամաս տանող ճանապարհի, Դավիթ Բեկ թաղամասի թիվ 2, 4, 5, 7, 8, 10, 12/բ շենքերի բակերի և թաղամասից դեպի Սպանդարյան փողոց տանող ճանապարհի նորոգումը։
Ծրագրի արժեքը՝ 197,2 մլն դրամ, որում պետական մասնաբաժինը՝ 55% կամ 108,5 մլն դրամ։
Վերակառուցվում և ասֆալտապատվում են Ռաֆայել Մինասյան փողոցի թիվ 19 բազմաբնակարան բնակելի շենք տանող ճանապարհն ու շենքի բակը։
Ծրագրի արժեքը՝ 28 մլն դրամ, որում պետական մասնաբաժինը՝ 55% կամ 15,5 մլն դրամ։
Ընթանում են Ռ․Մինասյան փողոցի թիվ 18, 15 և 10 բազմաբնակարան բնակելի շենքեր տանող ճանապարհների և շենքերի բակերի վերակառուցումն ու ասֆալտապատումը։
Ծրագրի արժեքըվ՝ 63,6 մլն դրամ, որում պետական մասնաբաժինը՝ 55% կամ 35 մլն դրամ։
--------------------------------------------------------
ԱՎԱՐՏՎԱԾ ԾՐԱԳՐԵՐ
Կապանի թիվ 5 երթուղու կանգառի հարևանությամբ հանգստի գոտու կազմակերպում։
Ծրագրի արժեքը՝ 87,8 մլն դրամ, որում պետական մասնաբաժինը՝ 55% կամ 48,3 մլն դրամ։
Ռ․Մինասյան փողոցի թիվ 11, 12, 13 շենքերի բակերի հիմնանորոգում։
Ծրագրի արժեքը՝ 27,4 մլն դրամ, որում պետական մասնաբաժինը՝ 55% կամ 15 մլն դրամ։
Դավիթ Բեկ թաղամասի ճանապարհի մի հատվածի՝ դեպի թիվ 10 շենքի մոտ, հիմնանորոգում։
Ծրագրի արժեքը՝ 69,9 մլն դրամ, որում պետական մասնաբաժինը՝ 55% կամ 38,5 մլն դրամ։
Հիմնանորոգվել են Ռ․ Մինասյան փողոցի թիվ 15, 16, 17, 18, 19, 20 շենքերի բակերը։
Ծրագրի արժեքը՝ 111,2 մլն դրամ, որում պետական մասնաբաժինը՝ 55% կամ 61,1 մլն դրամ։
Հիմնանորոգվել են Ռ․ Մինասյան փողոցի թիվ 25Ա, 25Բ շենքերի բակերը։
Ծրագրի արժեքը՝ 43,1 մլն դրամ, որում պետական մասնաբաժինը՝ 55% կամ 23,7 մլն դրամ։
Դավիթ Բեկ հրապարակի և Ռ.Մինասյան փողոցի մայթի վերանորոգում, հենապատերի վերանորոգում, Կավարտ գետի մի հատվածի մաքրում և հենապատերի վերանորոգում։
Ծրագրի արժեքը՝ 46,4 մլն դրամ, որում պետական մասնաբաժինը՝ 45% կամ 20,9 մլն դրամ։
Հ․ Ավետիսյան փողոցի թիվ 1 բազմաբնակարան բնակելի շենքի հարևանությամբ խաղահրապարակի և մարզադաշտի վերանորոգում ու հանգստյան գոտու կազմակերպում։
Ծրագրի արժեքը՝ 35,9 մլն դրամ, որում պետական մասնաբաժինը՝ 55% կամ 19,7 մլն դրամ։
Նորոգվել է Դավիթ Բեկ թաղամասի թիվ 8/110 և 8/109 հասցեներում գտնվող ակումբ-գրադարանը։
Ծրագրի արժեքը՝ 84,2 մլն դրամ, որում պետական մասնաբաժինը՝ 60% կամ 50,5 մլն դրամ։
Այստեղ մարզպետը նաև հանդիպում ունեցավ կապանցի ստեղծագործողների նոր հիմնված «Գրակապ ՍՄ» ՀԿ-ի հետ։
—————————————————————————
Սյունիքի մարզպետը հոկտեմբերի 10-ին այցելել է նաև Կապանի թիվ 1 հիմնական դպրոց և թիվ 3 ՆՈՒՀ։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-10-14 10:17:22