Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԱՅՑ ՊԵՏԱԿԱՆ ՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ
14.10.2025
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հոկտեմբերի 13-ին շարունակել է շրջայցը Կապան քաղաքում, դիտարկել սուբվենցիոն ծրագրերով իրականացված աշխատանքներ, այցելել պետական, համայնքային ու մասնավոր կառույցներ։
———————————————————————————
ՀՀ կառավարություն-համայնք համաներդրմամբ սուբվենցիոն ծրագրով ասֆալտապատվել են քաղաքի Հ․ Ավետիսյան փողոցի N 2, 4, 6, 28, 30, 32, 34 և Մ․ Պապյան փողոցի N 5, 6, 7, 8, 9, 15, 16, 17, 18, 19, 20, 22, 24 , 26 շենքերի բակերը։
Ծրագրի արժեքը՝ 205,8 մլն դրամ, որում պետական համաֆինանսավորման մասնաբաժինը՝ 55% կամ 113,2 մլն դրամ։
Մեկ այլ ծրագրով նորոգվում ու ասֆալտապատվում են Հ․Ավետիսյան փողոցի 1, 1ա, 2ա, 24, 26, 8, 10, 12, 16, 18, 20, 22 և Մ․Պապյան փողոցի 1, 2, 4, 6, 10, 13, 16, 20, 20ա շենքերի բակային հատվածները։
Ծրագրի արժեքը՝ 269 մլն դրամ, որում պետական մասնաբաժինը՝ 55% կամ 148 մլն դրամ։
Հ․Ավետիսյան և Մ․Պապյան փողոցներում սուբվենցիոն ծրագրով 13 բազմաբնակարան շենքի տանիքներ են վերանորոգվել։
Ծրագրի արժեքը՝ 115,3 մլն դրամ, որում պետական մասնաբաժինը՝ 56,5 տոկոս կամ 65,2 մլն դրամ։
Ավարտին է մոտենում քաղաքի Ա․Մանուկյան, Հ․Թումանյան և Հ․Ավետիսյան փողոցների հատման կամրջի վերանորոգումը։
Ծրագրի արժեքը՝ 36,6 մլն դրամ, որում պետական մասնաբաժինը՝ 55% կամ 20,1 մլն դրամ։
2020-2022թթ․ վերանորոգվել է Կապանի թիվ 8 ՆՈՒՀ-ի շենքը։
Ծրագրի արժեքը՝ 179,8 մլն դրամ, որում պետական մասնաբաժինը՝ 65% կամ 116,9 մլն դրամ։
Ռոբերտ Ղուկասյանը երեկ այցելել է նաև ՀՀ ՊՆ հանրապետական զինկոմիսարիատի Սյունիքի մարզի զինկոմիսարիատի Կապանի տարածքային ստորաբաժանում, Հայաստանի ազգային արխիվի Սյունիքի մասնաճյուղ, Կապանի թիվ 9 ավագ դպրոց, որտեղ ժամանակավոր տեղակայված է նաև Կապանի թիվ 6 հիմնական դպրոցը (վերջինիս համար նոր շենք է կառուցվում), Կապանի Դ․Համբարձումյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց, «Ինսպորտ Սյունիք» մարզաառողջարանային համալիր։


