Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՅՑԸ ՄԵԿՆԱՐԿԵՑ ՆԺԴԵՀԻ ՇԻՐՄԻՆ ԾԱՂԿԱԴՐՈՒՄԻՑ

15.10.2025

 Հոկտեմբերի 14-ի շրջայցը Կապանում մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն սկսեց Գարեգին Նժդեհի հուշահամալիրում ծաղկադրումից։

Երեկ դիտարկված տեղամասերում իրականացվել կամ ընթանում են հետևյալ ծրագրերը
Գ․Նժդեհի, Մ․Ստեփանյան, Ազատամարտիկների փողոցներում 2020-2022թթ․ սուբվենցիոն ծրագրերով իրականացվել է 6 բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգում։
Ընդհանուր արժեքը՝ 63,2 մլն ՀՀ դրամ, որում պետական մասնաբաժինը՝ 51,4 % կամ 32,5 մլն դրամ։
Հիմնանորոգվել են Կապանի Գ․Նժդեհի փողոցի 1-ին և 2-րդ նրբանցքների ճանապարհները։
Ծրագրի արժեքը՝ 132,9 մլն դրամ, որում պետական մասնաբաժինը՝ 55% կամ 73,1 մլն դրամ։
2024թ․ սուբվենցիոն ծրագրով հաստատվել է (դեռևս չի սկսվել) Գ․Նժդեհի փողոցի (Սյունիքի մարզպետի աշխատակազմի շենքից մինչև թիվ 7 ՆՈՒՀ) ասֆալտապատումը։
Ծրագրի արժեքը՝ 78,4 մլն դրամ, որում պետական մասնաբաժինը՝ 55% կամ 43,1 մլն դրամ։
Ընթանում է Մ․Ստեփանյան փողոցի մի հատվածի ասֆալտապատումը (ՔԿԱԳ-ի շենքից մինչև Կապանի ԲԿ-ի դիմացի կամուրջը):
Ծրագրի արժեքը՝ 147,9 մլն ՀՀ դրամ, որում պետական մասնաբաժինը՝ 55% կամ 81,3 մլն դրամ։
Ընթանում է Ազատամարտիկների փողոցի մի հատվածի (Մ․Ստեփանյան փողոցի թիվ 2 շենքից մինչև Ազատամարտիկների փողոցի թիվ 5 շենքի վերջնամաս), Ազատամարտիկների փողոցի թիվ 5,7 շենքերի բակերի, Մելիք-Ստեփանյան փողոցի 2, 4, 6 շենքերի բակերի նորոգումը և ասֆալտապատումը։
Ծրագրի արժեքը՝ 82,3 մլն դրամ, որում պետական մասնաբաժինը՝ 55% կամ 45,3 մլն ՀՀ դրամ։
Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարներից ազդակիր համայնքներին տրվող մասհանման միջոցով բնապահպանական սուբվենցիայի 1-ին փուլով իրականացվել է Վաչագան գետի հունի մաքրում, բետոնե հարթակների, գետի հենապատերի վերականգնում և վերանորոգում՝ 500 գծմ տարածք։
Ընդհանուր արժեքը՝ 295,2 մլն դրամ, որից բնապահպանական սուբվենցիայի մասով ՀՀ պետական բյուջեով հատկացված միջոցները՝ 134,5 մլն դրամ կամ 45,6 %, համայնքի միջոցներից՝ 160,9 մլն դրամ։
Ընթանում է բնապահպանական սուբվենցիայի 3-րդ փուլով Վաչագան գետի հունի մաքրումը, բետոնե հարթակների, գետի հենապատերի վերականգնումը և վերանորոգումը․ իրականացման տարածքը՝ 730 գծմ։
Ծրագրի նախնական արժեքը՝ 233,3 մլն դրամ՝ ամբողջությամբ պետական բյուջեից տրամադրվող բնապահպանական վճարների մասհանումից։ Իրականացման արդյունքում լրացուցիչ աշխատանքները իրականացվելու են համայնքի միջոցների հաշվին:
Մարզպետն այցելել է Կապանի բժշկական կենտրոն ևս։ Այստեղ էին նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները․ կազմակերպության հետ մարզպետի աշխատակազմի կնքած հուշագրի շրջանակում Կապանի ԲԿ-ում տեղադրվել է 140 կվտ հզորությամբ արևային կայան, հատկացվել են բժշկական պարագաներ, մոնիտորներ, որոշակի գույք, գեներատորներ, վերակառուցվել է արագ արձագանքման տարածքը։
Ռոբերտ Ղուկասյանը երեկ եղել է նաև Միասնական սոցիալական ծառայության Կապանի տարածքային կենտրոնում, Շմավոն Մովսիսյանի անվան Կապանի պատմության թանգարանում, «Դավիդյանց» լաբորատորիայի Կապանի մասնաճյուղում, Հրանտ Դանիելյանի տուն-թանգարանում, «Գիտտուն» ուսումնական կենտրոնում, «Սոնատեքս» կարի արտադրամասում, «Մտքի թռիչք» ՀԿ-ում, «Multi Talk» լեզվի կենտրոնում, «Կապանի բռնցքամարտ» սպորտային ՀԿ-ում, «Հիգեա» բժշկական կենտրոնում։
«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ում ևս մարզի ղեկավարը հանդիպում է ունեցել կոլեկտիվի հետ, հետաքրքրվել կառույցի աշխատանքային նորություններով։
Համալիրը Սյունիքի ռեգիոնալ կոմիտեի անդամ է, որը նախաձեռնել են AFRAT և CEPFA (ֆրանս- հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն հիմնադրամ) կազմակերպությունները՝ Սյունիքի մարզպետի աշխատակազմի, Ֆրանսիայի զարգացման գործակալության աջակցությամբ։ «Հայաստանի արահետներ» ծրագրի շրջանակներում նախատեսվող էկոտուրիստական գոտիների հիմնման նախագծով «ՊՈԱԿ-ը ներկայացրել է շարժական էկոկենտրոնի ստեղծման ծրագիր, որը կխթանի զբոսաշրջային հոսքի ավելացումը։
ՊՈԱԿ-ի կողմից զբոսաշրջային ծառայությունների մատուցումից ստացված եկամուտն ուղղվել է զբոսաշրջային ենթակառուցվածքների բարեկարգմանն ու արահետների կահավորմանը, տեղադրվել են ուղղորդող և տեղեկատվական ցուցանակներ, հիմնանորոգվել են արահետների մաս կազմող կամուրջները։
Բնապահպանական մտածողության և էկոլոգիամետ վարքագծի ձևավորման նպատակով՝ ՊՈԱԿ-ի կողմից Սյունիքի մարզի կրթական հաստատություններում իրականացվել են էկոկրթական դասընթացներ և կազմակերպվել գիտաճանաչողական արշավներ, որոնց մասնակցել է շուրջ 700 աշակերտ։
ՊՈԱԿ-ի կողմից իրականացվում է կենսաբազմազանության մոնիթորինգ, որի արդյունավետության բարձրացման նպատակով ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, ՀՀ ԳԱԱ Ա.Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի, Կովկասի բնության հիմնադրամի միջև կնքվել է եռակողմ պայմանագիր։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-11 17:00:55