Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՆՈՐՈԳՎՈՒՄ Է ԿԱՊԱՆԻ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱՆ
16.10.2025
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը երեկվա այցերն սկսեց Կապանի պոլիկլինիկայից, որի շենքն այժմ նորոգվում է (մինչ պոլիկլինիկայի համար նոր մասնաշենքի կառուցումը) ՀՀ պետբյուջեից հատկացված 120 մլն դրամով։
Հոկտեմբերի 15-ի շրջայցի ընթացում դիտարկված սուբվենցիոն ծրագրերից են․
Կապանի թիվ 9 ՆՈՒՀ-ի շենքի վերակառուցում և տարածքի բարեկարգում։
Ծրագրի արժեքը՝ 292 մլն դրամ, որում պետական ներդրման մասնաբաժինը՝ 80% կամ 233,6 մլն դրամ։
Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցի թիվ 1, 3, 5 և 6 շենքերի բակերի նորոգում և ասֆալտապատում։
Ծրագրի արժեքը՝ 76,1 մլն դրամ, որում պետական ներդրման մասնաբաժինը՝ 55% կամ 41,9 մլն դրամ։
Մ.Ստեփանյան փողոցի մայթի մի հատվածի վերանորոգման աշխատանքներ։
Ծրագրի արժեքը՝ 18,5 մլն դրամ, որում պետական ֆինանսավորման մասնաբաժինը՝ 60% կամ 11,1 մլն դրամ։
Քաղաքացիական կացության ակտերի գրանցման Կապանի գրասենյակի շենքի նորոգում։
Ծրագրի արժեքը՝ 73,4 մլն դրամ, որում պետական ներդրման մասնաբաժինը՝ 45% կամ 33 մլն դրամ։
Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարներից ազդակիր համայնքներին տրվող մասհանման միջոցով բնապահպանական սուբվենցիայի 2-րդ փուլով իրականացվել է Վաչագան գետի հունի մաքրում, բետոնե հարթակների, գետի հենապատերի վերականգնում և վերանորոգում՝ 435 գծմ տարածք։
Ընդհանուր արժեքը՝ 246,4 մլն դրամ, որից բնապահպանական սուբվենցիայի մասով ՀՀ պետական բյուջեով հատկացված միջոցները՝ 162 մլն դրամ, համայնքի միջոցները՝ 84,4 մլն դրամ։
Ռոբերտ Ղուկասյանն այցելել է նաև Կապանի թիվ 2 ավագ դպրոց, Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոց, Հայաստանի եվրոպական համալսարանի Կապանի մասնաճյուղ։


