Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվել ու ամփոփվել են «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա» նախաձեռնության ընթացիկ ծրագրերը

18.10.2025

 Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հոկտեմբերի 17-ին հանդիպել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին, ՀՀ-ում Չեխիայի, Գերմանիայի, Լատվիայի, Շվեդիայի, Շվեյցարիայի դեսպաններին, Ֆրանսիայի և Նիդերլանդների առաքելության ղեկավարի տեղակալներին, ինչպես նաև՝ եվրոպական զարգացման գործակալությունների ղեկավարներին։

Հանդիպման մասնակիցները հերթական անգամ քննարկել ու ամփոփել են «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա» նախաձեռնության՝ այժմ ընթացող շուրջ 80 ծրագրերը, խոսել ապագա համագործակցության մասին․ այս շրջանակում արդեն հաստատված գումարն առաջիկա 5 տարվա համար 200 մլն եվրո է։
Հանդիպման ընթացքում նախանշվել են նաև այն առաջնահերթությունները, որոնց ուղղված կլինեն առաջիկայում մշակվող ծրագրերը։
Մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը շնորհակալություն հայտնեց հերթական այցի համար և խոսեց այս նախաձեռնության արդեն տեսանելի արդյունքների և մարզի տարբեր ոլորտներում ազդեցության մասին։
«Մեր համագործակցությունը շատ բարձր մակարդակի վրա է, և բոլոր ծրագրերը հստակ թիրախային են»,- նշեց մարզպետը։
Դեսպանը Մարագոսը ևս շնորհակալություն հայտնեց Ռոբերտ Ղուկասյանին՝ իր ղեկավարությամբ մարզպետի աշխատակազմի թիմի աշխատանքի ու համագործակցության համար, որն ուղղված է այս ծրագրերի համատեղ իրականացմանը և լավ արդյունքներ է ապահովում։
Նախաձեռնության անդամ դեսպանները նույնպես իրենց կարծիքը հայտնեցին արդեն դիտարկված ծրագրերի մասին և մարզպետից հետաքրքրվեցին Սյունիքի տնտեսական ներկա զարգացումների մասին։
Սյունիքի մարզային իշխանությունն ու ԵՄ պատվիրակությունը հանդիպման ավարտին հավաստեցին երկկողմ հանձնառությունը՝ շարունակելու հետագա սերտ համագործակցությունը՝ ի շահ ծրագրի ու մարզի դիմակայության ամրացման։
———————————————————————
«Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա» նախաձեռնությունը Եվրոպական միության, Եվրոպական ներդրումային բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, ԵՄ անդամ երկրների՝ Ավստրիայի, Բելգիայի, Չեխիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լիտվայի, Նիդերլանդների, Լեհաստանի, Շվեդիայի, ինչպես նաև գործընկեր Շվեյցարիայի համատեղ նախաձեռնությունն է, որի նպատակն է նպաստել Սյունիքի մարզի կայուն սոցիալ-տնտեսական զարգացմանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-26 09:51:52