Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԱՅՑ ԿԱՊԱՆԻ ԼՀԿ
19.10.2025
Մարզկենտրոնում շրջայցի շրջանակներում Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի կանգառը հոկտեմբերի 17-ին Կապանի լեռնահարստացման կոմբինատն էր։
Կապանի ԼՀԿ-ի կառավարման խորհրդի նախագահ Սասուն Ավետիսյանի, գլխավոր տնօրեն Դավիթ Դանիելյանի, ղեկավար կազմի հետ հանդիպմանը մարզպետը, շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար, նշեց, որ համայնքում շրջայցի կարևորագույն կետերից է հանքարդյունաբերական ձեռնարկությունը, որովհետև այն կենսական նշանակություն ունի ոչ միայն Կապանի, այլև մարզի ու հանրապետության համար։
«Այն, ինչ վերջին ժամանակների փոփոխություններից հետո տեսնում ենք այստեղ, խոսում է այն մասին, որ ձեռնարկությունում մարդն արժևորված է։ Այսօր Կապանի ԼՀԿ-ն դարձել է օրինակելի միջավայր, որտեղ կարելի է ցույց տալ, թե ինչ է նշանակում արդունավետ կառավարում» , - նշեց Ռոբերտ Ղուկասյանը։
Սասուն Ավետիսյանը ներկայացրեց իրենց կառավարման երկու տարվա արդյունքները՝ փաստելով, որ 2025-ի առաջին 6 ամսում ՀՀ խոշոր հարկատուների ցուցակում աննախադեպ դիրք են գրավել։ Նա խոսեց նաև արտադրական ծավալների ընդլայնման առաջիկա ծրագրերի մասին և շնորհակալություն հայտնեց մարզի ղեկավարին՝ նշելով, որ հաջողությունների ու որոշ խնդիրների լուծման մեջ դեր ունեն նաև որպես մարզի ղեկավար նրա մոտեցումները։
Մարզպետը Կապանի ԼՀԿ-ի ղեկավարների ուղեկցությամբ այցելեց կոմբինատի հարստացուցիչ ֆաբրիկա ևս՝ ծանոթանալով տեխնիկական թարմացումներին։


