Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Սյունիքի մարզպետը շարունակել է շրջայցը Կապան քաղաքում, եղել ՀՀ կառավարություն-համայնք սուբվենցիոն ծրագրերով կատարված աշխատանքների ու իրականացվող այլ ծրագրերի վայրերում
22.10.2025
Հոկտեմբերի 20-ին Սյունիքի մարզպետը շարունակել է շրջայցը Կապան քաղաքում, եղել ՀՀ կառավարություն-համայնք սուբվենցիոն ծրագրերով կատարված աշխատանքների ու իրականացվող այլ ծրագրերի վայրերում։
Սպանդարյան 1ա, 5, 7, 8 ԲԲ շենքերի տանիքների վերանորոգում․
ծրագրի արժեքը՝ 40,6 մլն դրամ, որում պետական մասնաբաժինը՝ 56,4% կամ 22,9 մլն դրամ։
Սպանդարյան փողոցի թիվ 7 և թիվ 6 բազմաբնակարան բնակելի շենքերի միջանկյալ հատվածում խաղահրապարակի և մարզադաշտի վերանորոգում, հանգստյան գոտու կազմակերպում․
ծրագրի արժեքը՝ 29,352 դրամ, որում պետական մասնաբաժինը՝ 55% կամ 16,143 դրամ։
Սպանդարյան փողոցի թիվ 6, 7 շենքերի բակերի հիմնանորոգում․
ծրագրի արժեքը՝ 31,870 դրամ, որում պետական մասնաբաժինը՝ 55% կամ 17,528 դրամ։
Սպանդարյան փողոցի բակերի նորոգում․
ծրագրի արժեքը՝ 38,985 մլն դրամ, որում պետական մասնաբաժինը՝ 45% կամ 17,543 դրամ։
Ավարտին է մոտենում Սպանդարյան, Մ․Հարությունյան և Ս․Շահումյան փողոցների հատման կամրջի վերանորոգումը։
Ծրագրի արժեքը՝ 49,579 դրամ, որում պետական մասնաբաժինը՝ 55% կամ 27,268։
Մ.Հարությունյան փողոցի մի հատվածի և բակերի հիմնանորոգում․
ծրագրի արժեքը՝ 170 մլն դրամ, որում պետական մասնաբաժինը՝ 45% կամ 76,5 մլն դրամ։
Մ․Հարությունյան փողոցի թիվ 1, 2, 3, 4, 5, 6, 8 շենքերի բակերի և Շահումյան փողոցի թիվ 37, 38 շենքերի բակերի հիմնանորոգում․
ծրագրի արժեքը՝ 191,5 մլն դրամ, որում պետական մասնաբաժինը 55% կամ 105,3 մլն դրամ։
Ընթանում է Մ․Հարությունյան փողոցի (Շահումյան հրապարակից մինչև թիվ 5 բ/բ շենք և թիվ 5 շենքից մինչև Մ-17) վերակառուցումն ու ասֆալտապատումը։
Ծրագրի արժեքը 180,6 մլն դրամ, որում պետական մասնաբաժինը՝ 55% կամ 99,37 մլն դրամ։
Երկաթուղայինների 7, 15, Շահումյան 37, 38, 39, Մ Հարությունյան 10ա շենքերի տանիքների վերանորոգում և Երկաթուղայինների 11, Մ․Հարությունյան 12, 14 շենքերի նկուղների վերանորոգում․
ծրագրի արժեքը՝ 87 մլն դրամ, որում պետական մասնաբաժինը՝ 50,1% կամ 44,2 մլն դրամ։
Երկաթուղայինների փողոցի 3-րդ նրբանցքի ճանապարհների հիմնանորոգում․
ծրագրի արժեքը՝ 103,9 մլն դրամ, որում պետական մասնաբաժինը՝ 55% կամ 57,15 մլն դրամ։
Երկաթուղայինների փողոցի թիվ 7, 9, 11, 13, 15 շենքերի բակերի հիմնանորոգում,
ծրագրի արժեքը՝ 98,092 մլն դրամ, որում պետական մասնաբաժինը՝ 55% կամ 53,95 մլն դրամ։
Վերոնշյալ օրվա շրջայցի շրջանակում Ռոբերտ Ղուկասյանն այցելել է նաև Կապանի թիվ 6 հիմնական դպրոցի շինհրապարակ (նոր դպրոցական շենք է կառուցվում), Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիր, Կապանի պետական բժշկական քոլեջ, Կապանի երկրագիտական թանգարան, կառուցվող նոր բազմաբնակարան շենքի տարածք։


