Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Խորհրդակցություններ և դասընթացներ՝ անտառածածկ և բուսածածկ տարածքներում բռնկվող հրդեհների, կամավորական շարժման զարգացման թեմաներով
23.10.2025
Հոկտեմբերի 21-ին և 22-ին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության կողմից Սյունիքի մարզում անցկացվեցին անտառածածկ և բուսածածկ տարածքներում բռնկվող հրդեհների, կամավորական շարժման զարգացման թեմաներով խորհրդակցություններ և դասընթացներ։
Մասնակցում էին մարզպետի աշխատակազմի, Սյունիքի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ։
Դասընթացներից բացի այլ գործնական խնդիրներ քննարկելու համար հանդիպումներին մասնակցեցին նաև էկոպարեկային ծառայության հանրապետական և մարզային կառույցների, մարզային փրկարարական վարչության, տարածաշրջանային հրշեջ փրկարարական ջոկատների, անտառտնտեսությունների և տեսչական մարմինների ներկայացուցիչները։


