Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հոկտեմբերի 21-ին մարզպետը շրջայցն սկսել է ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչությունից
24.10.2025
Հոկտեմբերի 21-ին մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը Կապանում շրջայցն սկսել է ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչություն այցից։
Նա շնորհակալագրեր է հանձնել 6 աշխատակցի՝ հայրենանվեր, բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար։
—————————————————————————
Օրվա ընթացքում մարզպետը դիտարկել է հետևյալ ծրագրերը։
Ընթանում է Կապանի համայնքապետարանի մասնաշենքի ուժեղացման, վերակառուցման և նոր մասնաշենքի կառուցման ծրագիրը․
ընդհանուր արժեքը 966 մլն դրամ, որում պետական մասնաբաժինը՝ 60% կամ 579,6 մլն դրամ։
Կապանի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ի գրասենյակի կառուցում․
ծրագրի ընդհանուր արժեքը՝ 61 մլն 750 հազար դրամ, որում պետբյուջեից համաֆինանսավորման չափը՝ 60% կամ 37 մլն 50 հազար դրամ։
Վերանորոգվել է Կապանի մարմնամարզության մանկապատանեկան մարզադպրոցը․
ծրագրի արժեքը՝ 77,3 մլն դրամ, որում պետական մասնաբաժինը՝ 50% կամ 38,6 դրամ։
Այստեղ նաև 35 կվտ հզորությամբ արևային կայան է տեղարվել՝ Ավստրիական զարգացման գործակալության ծրագրի հետ համագործակցությամբ։
Հիմնանորոգվել է Ա․Մանուկյանի արձան- «Կապան» մոլի միջանկյալ հատվածը․
ծրագրի արժեքը՝ 81,96 մլն դրամ, որում պետական մասնաբաժինը՝ 55% կամ 45,078 մլն դրամ։
Հիմնանորոգվել են Ռ․Մելիքյան փողոցի N 6 շենքի բակն ու Արվեստի պետական քոլեջի հետնամասը։
Ծրագրի արժեքը՝ 18,6 մլն դրամ, որում պետական մասնաբաժինը՝ 55% կամ 10,2 մլն դրամ։
Հիմնանորոգվել են Թումանյան փողոցի մայթերը․
ծրագրի արժեքը՝ 63,2 մլն դրամ, որում պետական համաներդրումը՝ 45% կամ 28,4 մլն դրամ։
Հիմնանորոգվել են Ա.Մանուկյան և Թումանյան փողոցի շենքերի բակերը․
ծրագրի արժեքը՝ 44,6 մլն դրամ, որում պետական մասնաբաժինը՝ 45% կամ 20,098 մլն դրամ։
Նորոգվել է Կապանի արվեստի թանգարանի շենքը․
ծրագրի արժեքը՝ 88,7 մլն դրամ, որում պետական մասնաբաժինը՝ 45% կամ 39,93 մլն դրամ։
Հիմնանորոգվել են Ռ․Մելիքյան փողոցի մայթերը․
ծրագրի արժեքը՝ 29,2 մլն դրամ, որում պետական մասնաբաժինը՝ 45% կամ 13,15 մլն դամ։
Օրվա շրջայցի ընթացքում Ռոբերտ Ղուկասյանն այցելել է նաև «Հայանտառի» Կապանի անտառտնտեսություն, Կապանի արվեստի մանկական դպրոց, Կապանի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն և Կապանի արվեստի պետական քոլեջ։


