Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՎ ՃԱՊՈՆԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՓԱՌԱՏՈՆ ԿԱՊԱՆՈՒՄ

25.10.2025

 Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանն ու խորհրդական Սուրեն Քեսեջյանը հոկտեմբերի 24-ին ընդունել են ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության փոխդեսպան, խորհրդական Յոկո Անազավային և երկրորդ քարտուղար Մեգումի Ջիմբոյին։

Նրանք շնորհակալություն են հայտնել տիկին փոխդեսպանին՝ նախօրեին Կապանում կայացած Ճապոնական ֆիլմերի փառատոնի կապակցությամբ ու պատրաստակամություն հայտնել շարունակելու համագործակցությունը մշակութային, կրթական և այլ ծրագրերի համատեքստում։
Հայկ Հարությունյանը խնդրել է նաև Սյունիքի մարզպետի անունից շնորհակալություն փոխանցել ՀՀ-ում Ճապոնայի դեսպանին՝ մարզում իրականացված ու ընթացիկ ծրագրերի համար։
Տիկին Անազավան նոր է նշանակվել իր դիվանագիտական պաշտոնում, ու սա իր առաջին այցն էր Սյունիք․ նա իր տպավորությունները հայտնեց հյուրընկալող կողմին, ինչպես նաև մարզային իշխանության ներկայացուցիչներից ցանկացավ տեղեկանալ մարզի սոցիալ-տնտեսական ընդհանուր պատկերի մասին, հետաքրքրվեց այստեղ իրականացվող խոշոր ծրագրերով և այն առաջնահերթ խնդիրներով, որոնցում կարող են աջակցել։
Նախօրեին՝ հոկտեմբերի 23-ին, Կապանում «Ճապոնական ֆիլմերի փառատոն 2025»-ի շրջանակում ցուցադրվեց «Վարձով կատու» (Rent a Cat) ֆիլմը։
Ցուցադրությունից առաջ ներկաներին ողջունեցին Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը և ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության փոխդեսպան Յոկո Անազավան։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-26 09:51:52