Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը հյուրընկալել է Սյունիքի մարզի սիրողական և պրոֆեսիոնալ քիք-բոքսինգի մարզական ակումբին

25.10.2025

 Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հյուրընկալել է Սյունիքի մարզի սիրողական և պրոֆեսիոնալ քիք-բոքսինգի մարզական ակումբի՝ 2022-2025 թվականներին աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում ոսկե, արծաթե, բրոնզե մեդալներ նվաճած սաներին և ակումբի գլխավոր մարզիչ, Հայաստանի քիք-բոքսինգի ֆեդերացիայի վաստակավոր մարզիչ Արա Սարգսյանին, Հայաստանի քիք-բոքսինգի ֆեդերացիայի վաստակավոր մարզիչ, փոխնագահ Վիկտոր Խաչատրյանին։

Մարզային, հանրապետական և միջազգային մրցաշարերում բարձր արդյունքների ձեռքբերմանը նպաստելու, ինչպես նաև մարզչական գործունեության ընթացքում մասնագիտական բարձր պատասխանատվություն դրսևորելու համար Ռոբերտ Ղուկասյանը շնորհակալագրեր է հանձնել մարզիչներին։
Հանդիպման ընթացքում նա ակումբի մարզիկների հետ խոսել է գրանցած սպորտային հաջողությունների, այդ ճանապարհին դժվարությունների ու ապագա ծրագրերի մասին։
Սյունիքի մարզպետը նաև հստակ աջակցություն խոստացավ ակումբին՝ բնականոն գործունեությունը շարունակելու և առավել արդյունավետ ծավալելու համար։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-27 17:44:50